Գլխավոր
Հավելվածի մասին
Նախագծեր
Առաջատարների ցանկ
Օգնություն
Կապ մեզ հետ
Մուտք
flag
flag Русскийflag English
Logo

Մուտք

  • Գլխավոր
  • Հավելվածի մասին
  • Նախագծեր
  • Առաջատարների ցանկ
  • Օգնություն
  • Կապ մեզ հետ
  • Մուտք
  • flag Հայերենflag Русскийflag English

Ընդհանուր դրույթներ և պայմաններ

ԴՐՈՒՅԹՆԵՐ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐ

ԴՐՈՒՅԹՆԵՐ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐ

Խնդրում ենք մինչ Tapon.am Հավելվածը բեռնելը և դրանից օգտվելը ուշադրությամբ կարդալ սույն պայմանները:

Հաստատելով սույն պայմանները Դուք «Tapon.am»-ի և Tapon.am հավելվածի իրավատիրոջ հետ մտնում եք պայմանագրային հարաբերությունների մեջ և ձեռք եք բերում պայմանագրով նախատեսված իրավունքներ և պարտականություններ:

Հաստատելով սույն պայմանները Դուք սկսելու եք Մեզ հետ համագործակցել որպես Բաժանորդ կամ Գործակալ:

 

1.Պայմաններում օգտագործվող հիմնական հասկացությունները.

 

1.1. Հավելված – իրավատիրոջ կողմից առաջարկվող հավելված:

1.3.Գործակալ- Հավելվածի օգնությամբ թղթի թափոն հավաքագրող և մթերող ընկերությանը որոշակի վճարի դիմաց հանձնող անձ.

1.4. Բաժանորդ- հանրօգուտ նպատակներով թղթի թափոնը հայտի հիման վրա Գործակալին հանձնող անձ, որը իրավունք ունի թափոնի դիմաց ստացված բոնուսային միավորները ուղղել հանրօգուտ միջոցառումների (ակցիաների) իրականացմանը:

1.5. Հանրօգուտ Միջոցառում (ակցիա)- Tapon.am հավելվածում հրապարակված հանրօգուտ միջոցառումների ցանկ որոնց իրականացմանը նպաստելու նպատակով Օգտատերերը փոխանցում են իրենց Tappoint-ները:

Միջոցառման իրականացման համար Tapon.am-ը առաջարկում է շահառուների ցանկ, ըստ այդմ որոշակի ժամանակահատվածով բացվում է քվեարկություն, որին մասնակցելով բաժանորդները փոխանցում են իրենց Tappoint-ները(հաշվեկշռում առկա Tappoint-ներով չքվեարկելու դեպքում բաժանորդի միավորները մեխանիկորեն փոխանցվում են ամենաշատ ձայն հավաքած միջոցառմանը):

1.6. Tappoint- առևտրային արժեք չունեցող բոնուսային միավոր, որը գործակալը փոխանցում է բաժանորդին:

Tappoint-ը կարող է օգտագործվել միայն հանրօգուտ միջոցառման իրականացմանը նպաստելու նպատակով, Հավելվածով նախատեսված կարգով, չի կարող վերածվել դրամական միջոցի:

1.7. Օգտատեր – Հավելվածից   օգտվող անձ(ինք)։

1.8. Էլեկտրոնային հայտ – Հավելվածի միջոցով Գործակալին ուղարկվող էլեկտրոնային հայտ, որի արդյունքում տեղի է ունենում թղթի թափոնի փոխանակում Tappoint-ի հետ։

1.9. Պայմանագիր – Ընկերության և իրավատիրոջ՝մի կողմից և Օգտատերերի միջև՝ մյուս կողմից ծագած հարաբերությունները կարգավորող համաձայնություն (սույն պայմանները)։ 1.10. Կայք – Հավելվածի կայք՝ www.Tapon.am

 

2.Պայմանագիր․

 

2.1. Հավելվածից օգտվելով Օգտատիրոջ Tapon.am-ի և իրավատիրոջ միջև առաջանում են պայմանագրային հարաբերություններ:

2.2. Հավելվածից օգտվելու համար նախևառաջ անհրաժեշտ է գրանցվել Tapon.am համակարգում, որի դեպքում Օգտատերը պարտավոր է տրամադրել պահանջվող տեղեկատվությունը:

2.3. Գրանցումից հետո Օգտատիրոջը տրամադրվում է անձնական հաշիվ՝ Օգտատիրոջ կողմից գաղտնաբառի ընտրությամբ:

2.4. Հավելվածից օգտվելու համար պետք է լրացած լինի Օգտատիրոջ՝ որպես Գործակալ 18 տարին:

2.5. Գրանցվելով Օգտատերը հավաստում է, որ իր կողմից ներկայացված տվյալները, տեղեկությունները ճիշտ են, ունի Պայմանագիր կնքելու և պայմանագրային հարաբերությունների մեջ մտնելու ազատ կամք: Tapon.am-ը իրավունք ունի ցանկացած ժամանակ ճշտել Օգտատիրոջ տրամադրած տեղեկատվության իսկությունը և խախտումներ հայտնաբերելու դեպքում առանց որևէ պատճառաբանության հրաժարվել համագործակցությունից:

2.6. Tapon.am-ը պատասխանատվություն չի կրում Օգտատիրոջ կողմից սխալ և/կամ կեղծ տվյալների ներկայացման համար:

2.7. Tapon.am –ի ,Իրավատիրոջ և Օգտատիրոջ միջև Պայմանագիրը կնքվում է անորոշ ժամկետով: Օգտատերն իրավունք ունի ցանկացած ժամանակ լուծել Պայմանագիրը՝ իր հեռախոսից (պլանշետից) հեռացնելով Հավելվածը, դրանով իսկ դադարեցնելով Հավելվածն օգտագործելը:

2.8. Tapon.am-ը իրավունք ունի ցանկացած ժամանակ լուծելու պայմանագիրը՝ անջատելով Օգտատիրոջ Հավելվածը, եթե Օգտատերը (ա) խախտում է սույն պայմաններով սահմանված որևէ դրույթ կամ (բ) Ընկերության և իրավատիրոջ կարծիքով Հավելվածը օգտագործում է ոչ նպատակային կամ (գ) ներկայացրել է սխալ և/կամ կեղծ տվյալներ, տեղեկություններ: Այս դեպքում Tapon.am- ը չի կրում Պայմանագիրը լուծելու համար Ձեզ նախապես տեղեկացնելու որևէ պարտականություն: Պայմանագիրը լուծելուց հետո Ձեզ կտեղեկացնեն էլեկտրոնային ծանուցմամբ:

2.9 Հավելվածի նկատմամաբ բացառիկ հեղինկային իրավունքերը պատկանում են Հավելվածի իրավատիրոջը:

 

3.Հավելվածից օգտվելու կարգը.

 

3.1. Հավելվածից Օգտատերը կարող է օգտվել միայն համապատասխան միջոցներով: Օգտատերն ինքը պետք է ճշտի և համոզվի, որ իր սարքի համար բեռնել է ճիշտ Հավելվածը: 3.2. Ընկերությունը և իրավատերը պատասխանատվություն չեն կրում այն բանի համար, որ Օգտատիրոջ սարքը չի համապատասխանում Հավելվածին կամ, եթե Օգտատերն իր սարքի համար բեռնել է ոչ ճիշտ Հավելված: Tapon.am-ը իրեն իրավունք է վերապահում դադարեցնելու Ծառայությունները և Հավելվածի օգտագործումը, եթե Օգտատերն Ծառայությունից օգտվում և Հավելվածն օգտագործում է վերջիններիս օգտագործմանը չհամապատասխանող սարքավորումներով:

3.3 Օգտատերը Հավելվածի աշխատանքի բարելավվման նպատակով (ինչպես նաև բոլոր այն դեպքերում երբ նկատում է որ Հավելվածը պատշաճ չի աշխատում (վնասակար ծրագրերի կամ ծրագրային խնդիրների պատճառով) իրավունք ունի տեղյակ պահել այդ մասին համապատասխան գրառում (feedback) թողնել դրա համար նախատեսված հատուկ վայրում: 3.4. Օգտվելով Հավելվածից ՝ Օգտատերը տալիս է իր համաձայնությունն առ այն, որ.

3.4.1 Հավելվածից օգտվելու ընթացքում Օգտատերերի միջև ծագած վեճերի, տարաձայնությունների կամ այլ խնդիրների լուծումը չի կարգավորվում սույն պայմաններով, Tapon.am-ը և իրավատերը չեն կրում նյութական կամ որևե այլ պատասխանատվություն վեճերից, տարաձայնություննեից կամ այլ խնդիրներց առաջացած հետևանքների համար:

3.4.2. Հավելվածից կօգտվի բացառապես անձնական օգտագործման նպատակով և դրանք չի վերավաճառի երրորդ անձանց.

3.4.3. Օգտատերը չի թողնի երրորդ անձանց օգտագործելու իր հաշիվը, ինչպես նաև իր հաշիվը չի փոխանցի կամ որևէ կերպ հատկացնի այլ ֆիզիկական և իրավաբանական անձանց.

3.4.4. Օգտատերը չի օգտագործի Հավելվածը անօրինական նպատակներով, այդ թվում՝ անօրինական նյութեր ուղարկելու և պահելու, ինչպես նաև խաբեության նպատակներով.

3.4.5. Օգտատերը չի օգտագործի Հավելվածը այլ անձանց անհանգստություն պատճառելու նպատակով.

3.4.6. Չի խախտի ցանցի բնականոն աշխատանքը.

3.4.7. Չի փորձի որևէ կերպ վնասել Հավելվածին.

3.4.8. Չի կրկնօրինակի և տարածի Հավելվածը առանց Ընկերության և իրավատիրոջ գրավոր համաձայնության.

3.4.9. Կպահպանի իրեն տրամադրված նույնականացնող տվյալների գաղտնիությունը.

3.4.10. Ստորագրելով սույն դրույթները և պայմանները Օգտատերը գիտակցում է, որ դրանում օգտագործվող ապրանքային նշանները դրանց իրավատիրոջ սեփականությունն են և Օգտատերը պետք է զերծ մնա դրանց անօրինական տարածումից: Tapon.am-ը և ապրանքային նշանի իրավատերը ողջունում են ապրանքային նշանի ճանաչելիության բարձրացումը, այդ իսկ պատճառով թույլ է տալիս ապրանքային նշանի տարածումը սոցիալական կայքերում, համացանցում և այլն:

3.4.11. Չի օգտագործի Հավելվածը ոչ համապատասխան սարքավորմամբ.

3.6. Tapon.am-ը զգուշացնում է, որ Գործակալը թղթի թափոնի մատակարարումը պետք է իրականացնի միայն ընկերության կողմից մատնանշված մթերող կազմակերպություններին, որոնց գտնվելու և տեղակայման վայրի մասին համապատասխանաբար կտեղեկացվի sms հաղորդագրության միջոցով: Գործակալի կողմից սույն պայմանի խախտումը հիմք է նրա հետ պայմանագիրը լուծելու և համագործակցությունը դադարեցնելու համար:

 

4. Դրույթներ հեղինակային իրավունքի վերաբերյալ.

 

4.1. Tapon.am- ը և իրավատերը հարգում են հեղինակային իրավունքը կարգավորող օրենսդրական պահանջները և ակնկալում են նույնանման մոտեցում Օգտատիրոջ կողմից: 4.2. Համապատասխան հանգամանքների առկայության դեպքում Tapon.am-ը և իրավատերը իրենց իրավունք են վերապահում դադարեցնել այն Օգտատերերի հաշիվների գործողությունը, որոնց կողմից կնկատվի Tapon.am- ի և իրավատիրոջ հեղինակային իրավունքների խախտում:

 

5.Մտավոր սեփականության նկատմամբ իրավունքներ.

 

5.1. Կայքի, Հավելվածի նկատմամբ մտավոր սեփականության իրավունքները պատկանում են Tapon.am- ին և իրավատիրոջը:

 

6.Պայմաններ Օգտատիրոջ համար.

 

6.1. Օգտատերը պարտավոր է կարգավորել Էլեկտրոնային հայտի սպասարկման ընթացքում Օգտատիրոջ և Էլեկտրոնային հայտատուի միջև առաջացող խնդիրները

Բացառիկ դեպքերում Օգտատերը կարող է խորհրդատվական կարգով դիմել Tapon.am-ին։ Tapon.am-ը պատասխանատվություն չի կրում Օգտատիրոջ և Էլեկտրոնային հայտատուի միջև առաջացող պարտավորությունների համար։

6.2. Tapon.am-ը իրավունք ունի ցանկացած ժամանակ միակողմանի դադարեցնել Հավելվածի գործողությունը, եթե՝

6.3. Օգտատերը Էլեկտրոնային հայտն իրականացրել է ոչ պատշաճ, որի մասին Ընկերությունը երեք անգամ ստացել է բողոքներ, դժգոհություններ.

6.4. Օգտատերն առանց նախապես տեղյակ պահելու Tapon.am-ին փոխում է այն տվյալները որոնք նա նախապես տրամադրել է հաշիվ բացելուց

6.5. Օգտատերը խախտել է Պայմանագրով սահմանված որևէ այլ դրույթ:

 

7. Անհաղթահարելի ուժի ազդեցությունը (ՖՈՐՍ-ՄԱԺՈՐ)

 

7.1 Սույն պայմանագրով պարտավորություններն ամբողջությամբ կամ մասնակիորեն չկատարելու համար կողմերն ազատվում են պատասխանատվությունից, եթե դա եղել է անհաղթահարելի ուժի ազդեցության հետևանքով, որը ծագել է սույն պայմանագիրը կնքելուց հետո, և որը կողմերը չէին կարող կանխատեսել կամ կանխարգելել: Այդպիսի իրավիճակներ են երկրաշարժը, ջրհեղեղը, հրդեհը, պատերազմը, ռազմական և արտակարգ դրության հայտարարումը, քաղաքական հուզումները, գործադուլները, հաղորդակցության միջոցների աշխատանքի դադարեցումը, պետական մարմինների ակտերը և այլն, որոնք անհնարին են դարձնում սույն պայմանագրով սահմանված պարտավորությունների կատարումը: Եթե անհաղթահարելի ուժի ազդեցությունը շարունակվում է 3 (երեք) ամսից ավելի, ապա կողմերից յուրաքանչյուրն իրավունք ունի լուծարել պայմանագիրը` այդ մասին նախապես տեղյակ պահելով մյուս կողմին:

 

8.Այլ պայմաններ.

 

8.1.Սույն դրույթներից որևէ մեկի կամ մի քանիսի անվավերությունը չի հանգեցնում ամբողջ Պայմանագրի անվավերության:

8.2. Tapon.am- ը իրեն իրավունք է վերապահում փոփոխություններ և լրացումներ կատարել Պայմանագրում, որի վերաբերյալ կտեղեկացնի Կայքի կամ Հավելվածի միջոցով:

8.3. Պայմանագրից ծագող վեճերի նկատմամբ կիրառվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը, իսկ վեճերը ենթակա են լուծման Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

9.Եզրափակիչ դրույթներ.

 

9.1 Պայմանների հայերեն և անգլերեն տարբերակների միջև հակասությունների դեպքում գործում են հայերեն տեքստի դրույթները։

Ընդհանուր դրույթներ և պայմաններ
Գաղտնիության քաղաքականություն
ImageImageImage
COPYRIGHT © 2024 TAPON.AM ALL RIGHTS RESERVED