Գլխավոր
Հավելվածի մասին
Նախագծեր
Առաջատարների ցանկ
Օգնություն
Կապ մեզ հետ
Մուտք
flag
flag Русскийflag English
Logo

Մուտք

  • Գլխավոր
  • Հավելվածի մասին
  • Նախագծեր
  • Առաջատարների ցանկ
  • Օգնություն
  • Կապ մեզ հետ
  • Մուտք
  • flag Հայերենflag Русскийflag English

Հավելվածի մասին

Ինչի համար է հավելվածը

TAPON.AM հավելվածը նախատեսված է թղթի թափոնների հանձնման և մթերման գործընթացն առավել արդյունավետ և դյուրին դարձնելու համար: Հավելվածից օգտվողներն առանց ավելորդ ջանք գործադրելու մասնակցում են շրջակա միջավայրի պահպանության և մաքրության կարևորագույն խնդրի լուծմանը:

Ինչպես է այն աշխատում

Հավելվածի մասնակիցներն են բաժանորդները (թղթի թափոնն աղբից առանձին տեսակավորող և կուտակող քաղաքացիներ և կազմակերպություններ) և գործակալները (մարդիկ, ովքեր բաժանորդներից հավաքում են թղթի թափոնը և հանձնում վերամշակման): Բաժանորդները, նշելով կուտակած թղթի թափոնի քանակը և հասցեն, հավելվածում ստեղծում են հայտ: Գործակալները հավելվածի միջոցով անմիջապես (online ռեժիմով) տեսնում են բոլոր հայտերը, որոնք ստեղծել են բաժանորդները: Կազմելով երթուղի՝ գործակալները հաջորդաբար մոտենում և հավաքում են թղթի թափոնները։

Ինչպես խթանել թղթի թափոնների մթերման գործընթացը

Երթուղի կազմելիս գործակալները նախապատվություն են տալիս այն հասցեներին, որտեղ բաժանորդների քանակը մեծ է և պարբերաբար շատ թղթի թափոն է կուտակվում: Եթե ցանկանում եք, որ տանը կամ աշխատավայրում կուտակած թղթի թափոնը երկար չսպասի գործակալին, չմոռանաք հարևաններին և ընկերներին պատմել TAPON.AM-ի մասին: Ձեր հանձնած ընդհանուր թղթի թափոնի քանակը շատ կարևոր է՝ հավելվածը հաշվարկում և Ձեզ տեղեկացնում է, թե ինչ ծավալի օգուտ եք տվել շրջակա միջավայրին:

Image altImage alt

Տանը, գրասենյակում կամ մեկ այլ վայրում մշտապես գոյանում է թղթի թափոն։

Ներբեռնիր հավելվածը և գրանցվիր որպես բաժանորդ (թղթի թափոն հանձնող)՝ տեղեկացրու կուտակված թափոնի մասին և հանձնիր այն առանց հավելյալ ջանքերի։

 

Յուրաքանչյուր բաժանորդ թղթի թափոն հանձնելիս ստանալու է TapPoint միավորներ: Բոլոր բաժանորդների համատեղ կուտակած միավորներով պարբերաբար իրականացվելու են նույն բաժանորդների կողմից քվեարկությամբ ընտրված հանրօգուտ ծրագրեր։

Չունեք աշխատանք և/կամ ցանկանում եք կայուն գումար վաստակել։

Ներբեռնիր հավելվածը և գրանցվիր որպես գործակալ (թղթի թափոն հավաքող)՝ տեղեկացիր բաժանորդների հասցեների և կուտակված թղթի թափոնների քանակների մասին, հերթականությամբ մոտեցիր բաժանորդների հասցեներով, հավաքիր թղթի թափոնները, համագործակցիր TAPON.AM հավելվածի հետ և վաճառիր թղթի թափոնը հավելվածի կողմից երաշխավորված կազմակերպությանը։ Մանրամասները տեսնելու համար՝ գրիր մեզ այստեղ:

Ընդհանուր դրույթներ և պայմաններ
Գաղտնիության քաղաքականություն
ImageImageImage
COPYRIGHT © 2024 TAPON.AM ALL RIGHTS RESERVED