Կուտակեք թղթի և ստվարաթղթի մնացորդներն ու թափոններն աղբից առանձին:
Կուտակված թղթի թափոնները կապեք կամ տեղավորեք ստվարաթղթից արկղի, թղթե կամ պոլիէթիլենային պարկի մեջ՝ սեղմելով և խտացնելով դրանք։
Կուտակված թղթի թափոնները խտացված վիճակում կշռեք, այնուհետև արկղի կամ պարկի վրա կատարեք նշում քաշի վերաբերյալ։
Տվյալ պահին ՁԵզ մոտ կուտակված թղթի թափոնի քաշը գրանցեք TAPON.AM հավելվածում։ Հավելվածի մեջ գրանցեք օրվա ընթացքում թափոնը հանձնելու Ձեզ հարմար ժամերը։
Մինչ թափոնի հանձնելը Ձեզ մոտ ավելացե՞լ է թափոնի լրացուցիչ քանակ։ Պետք չէ նոր հայտ գրանցել։ Բացեք արդեն իսկ գրանցած հայտը և փոխարինեք նախկին քաշը նորով՝ նշելով նախկինում գրանցած և նոր թափոնի քաշերի գումարը։
Հետևեք թղթի թափոն մթերող գործակալի հաղորդագրություններին։ Նշված ժամին նշված վայրում հանձնեք թղթի թափոնները, ստացեք և կուտակեք միավորներ։
Հավելվածի միջոցով մասնակցեք քվեարկության, ընտրեք առաջարկվող հանրօգուտ ծրագրերից որևէ մեկը։ Ձեր և մնացած բոլոր մասնակիցների կուտակած միավորներով կյանքի կկոչվի քվեարկության հաղթող ճանաչված ծրագիրը։
Այդպես են վարվում քաղաքակիրթ հասարակության անդամները, ինչպես նաև մարդիկ, ովքեր մտածում են շրջակա միջավայրի մաքրության և էկոլոգիայի մասին։
TAPON.AM հավելվածում գործակալ է հանդիսանում այն օգտատերը, ով բաժանորդներից հավաքում է թղթի թափոնը, բաժանորդներին թղթի թափոնի դիմաց տրամադրում TapРoint միավորներ, իսկ հավաքագրած թղթի թափոնը հանձնում մթերող ընկերությանը և դրա դիմաց ստանում գումար:
TAPON.AM հավելվածում բաժանորդ է հանդիսանում այն օգտատերը, ով թղթի թափոնն աղբից առանձին կուտակում և հանձնում է գործակալին՝ դրա դիմաց ստանալով TapPoint միավորներ
TAPON.AM հավելվածում մեկ օգտատերը միաժամանակ և´ գործակալ, և´ բաժանորդ չի կարող հանդիսանալ:
TapPoint անվանվում են միավորները, որոնք գործակալի կողմից հատկացվում են բաժանորդին հանձնած թղթի թափոնի յուրաքանչյուր կգ-ի դիմաց: Թափոն ձեռքբերելու համար գործակալն իր միավորները ստանում կամ համալրում է հավելվածի միջոցով, սահմանված կարգով։
Հավելվածում գրանցված բոլոր բաժանորդների կողմից կուտակած TapPoint միավորների շնորհիվ իրականացվում են տարբեր հանրօգուտ ծրագրեր:
TAPON.AM հավելվածը տրամադրում է բաժանորդներին հանրօգուտ ծրագրերի ցանկ: Բաժանորդները քվեարկության շնորհիվ ընտրում են միայն մեկ հանրօգուտ ծրագիր, որին պետք է հատկացվի կուտակված TapPoint միավորների չափով աջակցություն։ Նշված ծրագրի իրականացումից հետո բոլոր բաժանորդների կուտակած միավորները զրոյացվում են։
Քվեարկած միավորները ետ պահանջել կամ կատարված որոշումը փոփոխել հնարավոր չէ:
TAPON.AM հավելվածի կամ որևէ այլ հավելվածի միջոցով գործակալին կամ բաժանորդին տրված TapPoint միավորները կանխիկացնել՝ դրամի վերածել հնարավոր չէ:
TapPoint միավորները տրամադրվում են միայն TAPON.AM հավելվածի կողմից. Որևէ այլ կերպ TapPoint միավոր ստանալ հնարավոր չէ:
TapPoint միավորները ո՛չ դրամական միջոց է, ո՛չ վճարային համակարգ։ TapPoint միավորներով հնարավոր չէ իրականացնել գնումներ։
Գործակալը իր կողմից հավաքագրած թղթի թափոնը մթերող ընկերություն է տեղափոխում կամ իր միջոցներով, կամ համապատասխան քանակ հավաքելուց հետո դիմում է մթերող ընկերությանը բեռնափոխադրումը կազմակերպելու նպատակով:
TAPON.AM հավելվածը գործակալին տրանսպորտային միջոց չի տրամադրում, քանի որ այն հարթակ է թղթի թափոն կուտակողների, դրանց հավաքն իրականացնողների և մթերող/վերամշակողների համար:
Կուտակել թղթի թափոնը ինքնուրույն, ինչպես նաև TAPON.AM հավելվածի մասին պատմել ձեզ շրջապատող մարդկանց (հարևաններին, շենքի բնակիչներին, գործընկերներին): Խորհուրդ տալ նրանց նույնպես կուտակել թղթի թափոն և օգտվել TAPON.AM հավելվածից, քանի որ միևնույն տեղանքից որքան շատ թղթի թափոնի հանձնման հայտեր բացվեն, այդքան ավելի մեծ է հավանականությունը, որ գործակալը այդ տեղանք կայցելի ավելի հաճախ: